News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը ներքաշվել է լուրջ գործառույթների մեջ:  Այդ մասին այսօր` հունիսի 18-ին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանին:

Վարչապետը առանձնացրեց երեք ոլորտ` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցում եվրոպական չափանիշներով,  համագործակցություն Համաշխարհային բանկի հետ (վարկային միջոցներով համայնքային եւ միջպետական ճանապարհների կառուցում), հեռահաղորդակցություն (թվայնացման աշխատանքների իրականացում):

Տ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Մանուկ Վարդանյանին, եւ շնորհավորեց նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանին, հույս հայտնելով, որ վերջինս սահուն կապահովի աշխատանքների շարունակականությունը:

Իր հերթին Մ. Վարդանյանը երախտագիտություն հայտնեց հանրապետության ղեկավարությանն ու «Օրինաց Երկիր» կուսակցությանը` 2 տարի 3 ամիս նախարարությունը կառավարել գործն իրեն վստահելու համար: Նա նաեւ ներողություն խնդրեց գործընկերներից «որոշ դեպքերում կոշտ լինելու համար», սակայն խոստացավ, որ բոլորի համար էլ հասանելի կլինի:

Գ. Բեգլարյանը համոզմունք հատնեց, որ կարդարացնի երկրի նախագահի եւ Հանրապետական կուսակցության վստահությունը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ