News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունաստանում հայտարարվել են խորհրդարանի ընտրությունների վերջնական արդյունքները:

99,91 տոկոս քվեաթերթիկների հաշվման արդյունքում պարզվել է, որ «Նոր ժողովրդավարությունը» ստացել է ձայների 29,66 տոկոսը եւ 300 տեղանոց խորհրդարանի 129 մանդատ` հաշվի առնելով 50 տեղ «մրցանակը», որ օրենքով բաժին է հասնում հաղթող կուսակցությանը:

Ձախ արմատական ՍԻՐԻԶԱ կոալիցիան ստացել է 26,89 ձայն եւ 71 մանդատ: Ձախ կենտրոնամետ ՊԱՍՈԿ-ն ստացել է 12,28 տոկոս եւ 33 տեղ: «Անկախ հույները» ստացել են 7,51 տոկոս եւ 20 մանդատ, նեոֆաշիստական «Ոսկե արեւամուտը»` 6,92 տոկոս եւ 18 մանդատ, «Ժողովրդավարական ձախ ուժերը»` 6,26 տոկոս եւ 17 տեղ, կոմունիստները` 4,5 տոկոս եւ 12 մանդատ:

Հունիսի 18-ին աջ կենտրոնամետների առաջնորդ Անտոնիս Սամարասը կառավարություն կազմելու մանդատ կստանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ