News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր` հունիսի 18-ին, ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԳԴՀ դեսպանը բարձր է գնահատել պաշտպանական ոլորտում հայ-գերմանական համագործակցության մակարդակը եւ գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների կողմից 2010թ.-ից Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելությունը:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԳԴՀ դեսպանին հայ-գերմանական պաշտպանական համագործակցության ամրապնդման գործում ունեցած զգալի ավանդի համար եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ