News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը մտադիր է դատարան դիմել «Իզվեստիա» թերթի դեմ` հարկային հայտարարագրերում եկամուտները պակաս ներկայացնելու մասին հոդվածի համար:

«Որոշել ենք Ռեզնիկի հետ հայց ներկայացնել «Իզվեստիա»-ի դեմ այդ պատվիրված հոդվածի համար: Ցավալի է, որ Գաբրիելյանովի ղեկավարությամբ այդ թերթը վերածվել է «Լայֆնյուզի» մասնաճյուղի»,- գրել է նա Twitter-ում: Սոբչակը թերթի հոդվածը «քննության եւ կրեմլամետ լրատվամիջոցների համատեղ հետապնդման արդյունք» է որակել:

Ավելի վաղ նա գրել էր «Արդեն բազմաթիվ տարիներ իմ հարկային հայտարարագրերը 1 մլն դոլարից պակաս չեն եղել: Մնացածը կեղծիք եւ սուտ է եւ ինձ վարկաբեկելու փորձ»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Սոբչակին քրեական հետապնդում է սպառնում հարկերից խուսափելու մեղադրանքով, քանի որ նրա եկամուտները, ըստ քննիչների, իջեցվել են 10 անգամ: Ըստ «Իզվեստիա»-ի, Սոբչակն իբր հայտարարագրում 5-6 մլն ռուբլի էր գրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ