News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում այս տարի երկրորդ անգամ անց է կացվելու «Բաց խաղ» (Open game) համակարգչային խաղերի նախագծման առաջնությունը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բաց խաղի» մենեջեր Շուշանիկ Վարդանյանը: Մրցույթի կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ու «Օրանժ Արմենիա» ընկերությունը:

Ըստ Շ. Վարդանյանի` նախորդ առաջնությունում հաղթել է «Անիի գրավումը» խաղը, իսկ որոշ խաղեր բիզնես հետաքրքրություն են ներկայացնում, մասնավորապես` mobile application-երի մասով:

Այս տարի առաջնությունը կունենա 9 անվանակարգ, որոնց մեջ մտնում են բջջային  հավելվածները` mobile application-եր եւ բջջային խաղեր:

Առաջնությանը մասնակցելու համար պետք է գրանցվել մինչեւ սեպտեմբերի 30-ը, եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին:

Շ. Վարդանյանի տեղեկացմամբ` արդեն 25 մասնակից գրանցվել է, որոնց մեջ կան եւ թիմեր, եւ անհատներ, մասնակցում են նույնիսկ դպրոցականներ եւ արտերկրի կազմակերպություններ: Գրանցվածների մեծ մասն առաջին անգամ է մասնակցելու առաջնությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ