News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 27
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը


Thailand’s Got Talent-ի եթերում  ցուցադրված 23-ամյա նկարչուհու ելույթը, ով  նկար էր նկարել մերկ կրծքով, զայրույթի ալիք է  առաջացրել Թաիլանդում:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, 23-ամյա նկարչուհին դուրս է եկել բեմ դահլիճի առաջ, հետո դարձել է մեջքով դեպի լսարանը եւ հանել վերնաշապիկը: Նա  իր վրա է լցրել  տարբեր գույների ներկեր եւ կրծքով նկարել  ուղղահայաց ամրացված թղթի վրա:

Քվեարկության արդյունքներով  ժյուրիի անդամ երկու տղամարդիկ գնահատել են  ելույթը եւ մասնակցին անցկացրել  հաջորդ փուլ, ժյուրիի երրորդ` կին-անդամը սեղմել է մերժման կոճակը:

Այն բանից հետո, երբ համարը ցուցադրվել է հեռուստաեթերում, Թաիլանդի մշակույթի նախարար Սուքումոլ Կունպլոեմը նախատել է շոուի պրոդյուսերներին, նշելով,  որ կազմակերպիչներին անհրաժեշտ էր ծրագրից  կտրել այդ  ոչ պատշաճ հատվածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ