News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Արզնի գյուղում օդ կրակած Ստեփան Սարգսյանի գործով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի հատկանիշներով`  ապօրինի կերպով զենք, ռազմամթերք,  պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռքբերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Կոտայքի մարզի Արզնի գյուղի գյուղապետ  Վենիամին Վենիամինովը NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ստեփան Սարգսյանն օդ է կրակել,  ոչ թե հարեւանի հետ վիճելու պատճառով, այլ երեխաների վրա հարձակվող շներին վախեցնելու համար: «Շունը երեխաներին վրա է տվել, ինքն էլ կրակել է: Հարեւանների հետ կռիվ չի եղել, որ կռիվ լիներ շուխուռ կնկներ, բայց նման բան չկա»,- նշեց գյուղապետը, հավելելով, որ Ստեփանը շների հետ սեր ունի եւ շներ է պահում:

Ինչ վերաբերում է նրա մոտ առկա զենքերին, ապա գյուղապետն ասաց, որ չի կարող ոչինչ ասել, քանի որ այդ հարցով եւս իրավապահներն են զբաղվում: Նրա խոսքով, նախկինում Ստեփան Սարգսյանը  նման վարքագիծ չի դրսեւորել:

Ստեփան Սարգսյանը անչափահաս երկու երեխա ունի եւ աշխատում է «Սարանիս» շշերի գործարանում, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանին («Շշի Մելո»): 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 15-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզի Արզնի գյուղում: Ըստ ականատեսների, գյուղացիներից մեկը` Ստեփան անունով, մոտ 40-45 տարեկան, վիճել է հարեւաններից մեկի հետ ու զայրացած ինքնաձիգով կրակահերթ է բացել: Բարեբախտաբար, նա օդ է կրակել, եւ ոչ ոք չի վնասվել:Դեպքի վայր հասած ոստիկանները Ստեփան Սարգսյանի տանից հայտնաբերել են 5 լիցքավորված պահունակ, լուսարձակային ազդանշանային հրթիռ: Զենքն առգրավել են, իսկ Ստեփանին` ձերբակալել: Կատարվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ