News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վրա  հզոր «Գուչոլ» փոթորիկն է շարժվում: Երկրում արդեն հետաձգվել են  185 ներքին ավիաթռիչքներ: Սպասվում է, որ հունիսի 19-ի երեկոյան այն կխփի հարավային Կյուսյու կղզուն, իսկ այնուհետեւ   կհասնի գլխավոր ճապոնական Հոնսյու կղզի եւ կշարժվի դեպի հյուսիս-արեւելք: 

Իշխանությունները տեղական բնակչությանը զգուշացրել են սողանքների եւ ջրհեղեղի վտանգի մասին: Հնարավոր տարհանման մասին զգուշացում են ստացել արդեն 2 հազար մարդ, հաղորդում է «vesti.ru»-ն:

«Գուչոլ» փոթորիկը Ճապոնիա է շարժվում ժամում 50 կմ արագությամբ: Այն արդեն բերել է հզոր տեղատարափ անձրեւներ, որոնք ողողում են երկրի հարավը: Փոթորկի կենտրոնում քամու արագությունը հասնում է  վայրկյանում 50 մ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ