News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Այգեստան գյուղում, երեկ` հունիսի 18-ին, նույն գյուղի բնակիչ 86-ամյա Հոկտեմբեր Սարգիսի Գրիգորյանը իր մոտ եղած  երկփողանի որսորդական հրացանով , ժամը 9.15-ի սահմաններում, իր տան խորդանոցում սպանելու նպատակով կրակել է համագյուղացի 57-ամյա Մամիկոն Մանուկյանի վրա: Վերջինս աճուկային շրջանում մարմնական վնասվածք է ստացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնից:

Հոկտեմբեր Գրիգորյանը ձերբակալվել է, իսկ Մամիկոն Մանուկյանը` տեղափոխվել Արտաշատի հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34.104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով:

NEWS.am-ի տեղեկություններով, միջադեպի պատճառը կենցաղային վիճաբանությունն է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ