News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը 2012-ի ապրիլին աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 26,9 տոկոսով։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2012-ի ապրիլին Թուրքիա է այցելել 4 889 հայաստանցի։ Նախորդ տարի ապրիլի Թուրքիա էր այցելել 3 854 հայաստանցի։

2012-ի ապրիլին Թուրքիայի մեկնած հայաստանցիների թիվը նախորդ ամսվա համեմատ աճել է 25 տոկոսով։ Մարտին Թուրքիա էր այցելել 3 909 հայաստանցի։  

Նշենք, որ 2011-ին Թուրքիա է այցելել 72 393 հայաստանցի, որը 4,5 տոկոսով ավելի էր 2010-ի համեմատությամբ։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ