News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Օրերս Եվրասիական զարգացման բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնը հրապարակել է «ԱՊՀ անդամ-պետություններում պետական ֆինանսների ռիսկերը ընթացիկ համաշխարհային անկայունության ներքո» զեկույցը, որտեղ, մասնավորապես, գնահատվում է նաեւ ԱՊՀ երկրների հարկաբյուջետային քաղաքականությունները՝ ճգնաժամային երեւույթներին դիմագրավելու համատեքստում:

Կենտրոնը ճգնաժամի պայմաններում քաղաքականության հակացիկլիկ կամ պրոցիկլիկ բնորոշումը տալիս է՝ ելնելով  թողարկման ճեղքի եւ ֆիսկալ դիրքի համադրումից: Դրանցից առաջինը բնութագրում է, թե տնտեսությունն արդյո՞ք իր ամբողջ ներուժն է օգտագործում, իսկ երկրորդը՝ դեֆիցիտի՝ ցիկլիկ եւ արտաքին դրսեւորումներից ճշգրտված ցուցանիշն է, որն առավել հստակ է չափում ներքին պահանջարկի վրա հարկաբյուջետային ազդեցությունը:

Կից գրաֆիկներում ներկայացված են 2007-2011թթ. ԱՊՀ հարկաբյուջետային քաղաքականություններն ըստ այդ առանցքների:  Հորիզոնական կոորդինատային առանցքի վրա պատկերված է  թողարկման ճեղքը,  իսկ ուղղահայց առանցքի վրա՝ առաջնային, ըստ պարբերաշրջանների ճշգրտված բյուջեի դեֆիցիտը: Եթե կետը ընկնում է I կամ  III քառորդամասի մեջ, դա նշանակում է, որ իրականացվում է հակացիկլիկ քաղաքականություն` I –ում զսպող, իսկ III-ում՝ խթանող: II և  IV քառորդներում ընկած կետերը նշանակում են պրոցիկլիկ քաղաքականություն

  

 

*Բելառուսի համար դիագրամներում նշված է երկու կետ: Աստղանիշով կետը նշանակում է բյուջեի դեֆիցիտ՝ հաշվի առնելով քվազիֆիսկալ գործողությունները բանկերի վերակապիտալացման ուղղությամբ:

Ճգնաժամին նախորդած 2007-2008 թվականներին ԱՊՀ երկրներում հարկաբյուջետային քաղաքա­կանությունը որպես կանոն պրոցիկլիկ բնույթ է կրել` այսինքն, չնայած բարենպաստ դինամիկային՝ ԱՊՀ երկրներում մեծամասամբ իրականացվել է խթանող հարկաբյուջետային քաղաքականություն: Ընդհանուր ֆոնին շահեկանորեն առանձնանում է Ռուսաստանը, որի ֆիսկալ դիրքը վկայում է հստակ ընդգծված հակացիկլիկ՝ զսպող քաղաքականություն իրականացնելու մասին: Տաջիկստանի քաղաքականությունը չափավոր հակացիկլիկ բնույթ է կրել:

Ճգնաժամային 2009-ին եւ 2010-ին ԱՊՀ երկրների կառավարություններն վարել են խթանող՝ հակացիկլիկ քաղաքականություն: Ընդհանուր կանոնից  դուրս է մնում Բելառուսը, որը նախընտրական 2010 թվականին վարել է մեղմ քաղաքականություն, ինչը տնտեսության գերտաքացման պայմաններում կրել է վառ արտահայտված խթանող բնույթ:

2011 թվականին  նորից երկրները վերադարձել են մինչճգնաժամային պրոցիկլիկ հունին, բացառությամբ Հայաստանի եւ Տաջիկստանի, ընդ որում խթանող քաղաքականություն իրականացրել է միայն Հայաստանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ