News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի («ԵվրԱզԵս») խորհրդի վերջին` հունիսի 7-ի նիստում «Նաիրիտին» վարկ հատկացնելու հարցը չի քննարկվել, սակայն այդ հարցը մնում է Հիմնադրամի օրակարգում: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Իրինա Այվազյանը:

Նրա տեղեկացմամբ` ԵվրԱզԵս-ը կքննարկի այդ հարցը, երբ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը կավարտի «Նաիրիտի» կառավարչի ընտրության հետ կապված տեխնիկական հարցերը:

Նշենք, որ 2011 թ. վերջերին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ քաղաքական համաձայնություն է ձեռք բերվել ԵվրԱզԵս-ի հակաճգնաժամային հիմնադրամից «Նաիրիտին» վարկավորելու վերաբերյալ: Սակայն մինչ այդ հարկավոր է հստակեցնել «Նաիրիտի» ապագան առնվազն 30-40 տարվա կտրվածքով: Այդ նպատակով հրավիրվել են մասնագետներ արտերկրից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ