News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Այսօր` հունիսի 20-ին, նշվում է փախստականների միջազգային օրը: Այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2000 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված բանաձեւով: Ամսաթիվը հաստատվել է փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի ընդունման 50-ամյակի առթիվ, որն ընդունվել է 1951 թվականին:

Միջազգային հանրությունը բազմաթիվ ջանքեր է ներդնում փախստականներին օգնելու համար: Փախստականների խնդիրներով զբաղվող միջազգային կենտրոնական գործակալությունը ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն է, որը ստեղծվել է 1950 թվականին:

Վերջին 5 տարիներին աշխարհում փախստականների թիվը անցել է 42 մլն-ից: Այդ մարդիկ օգնության կարիք ունեն, որի մակարդակն այսօր բավարար չէ:

ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը «Եվրանյուզին» տված հարցազրույցում նշել է, որ աճում է այն երկրների թիվը, որտեղ հակամարտություններ են ընթանում: «2011-ի սկզբից այդ ցուցակում են Կոտ դ’Իվուարը, Լիբիան, Եմենը, Սիրիան, Սոմալին: Առավել թարմ օրինակ է Սուդանի եւ Հարավային Սուդանի միջեւ, նաեւ Մալիի հակամարտությունները:

Միաժամանակ չեն մարում հակամարտությունները Աֆղանստանում, Սոմալիում, Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում: Այդ ֆոնին փախստականների ավելի քան 70 տոկոսն այդպիսին են դարձել վերջին 5 տարիներին»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ