News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Սերբիայի նոր նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի Բրյուսել կատարած այցի ժամանակ անհարմար իրավիճակ է ստեղծվել: Եվրամիության արտաքին գերատեսչության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, նրա հետ հանդիպումից առաջ հիշել է, որ ինքը չգիտի, թե Սերբիայի նախագահն ինչ տեսք ունի:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես Էշթոնն արդեն պատրաստվում է մտնել առանձնասենյակ, որտեղ գտնվում է Նիկոլիչը, հետո կանգ է առնում  եւ դիմում է իր օգնականին. «Ռոբերտ, ինչ-որ մեկը պետք է գա ինձ հետ, ես չգիտեմ, թե նա ինչ տեսք ունի»: Նրա օգնականներից մեկը վերջին պահին  հասցնում է գտնել Նիկոլիչի լուսանկարը, որից հետո երկու քաղաքական գործիչները, կարծես ոչինչ չի պատահել, ողջունում են միմյանց  ֆոտոխցիկների առաջ:

The Daily Mail-ը գրում է, որ սա առաջին քաղաքական գործիչը չէ, որ հայտնվում է  նմանատիպ անհարմար վիճակում: Մի անգամ Հարավսլավիայի նախագահ Իոսիֆ Բրոզ Տիտոն, Հիթրոուի օդանավակայանում, իջնելով օդանավից, անցել է իրեն ձեռք մեկնած եւ ժպտացող վարչապետ Էդվարդ Հիտի կողքով եւ ջերմորեն ողջունել ապշած թիկնապահին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ