News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է քաղաքապետարան-մասնավոր կառույցներ համագործակցության շրջանակում հունիսի 1-20-ին Երեւանում անցկացված «Երազանքների պատ» ծրագրի աջակից «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նրանց փոխանցմամբ` հանդիպմանը մասնակցել են նաեւ ծրագրի առաջին փուլում հավանության արժանացած երազանքներից մեկի` եռաչափ նկարազարդման, իրականացման նպատակով Երեւան հրավիրված գերմանացի նկարիչ Նիկոլայ Արնդտը եւ «Բի Բի Մեդիա» գովազդային գործակալության տնօրեն Հայկ Սիմոնյանը: 

Ողջունելով հյուրերին Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ նախաձեռնության գաղափարն իսկապես յուրօրինակ էր ու, ըստ այդմ, քաղաքապետարանն ակնկալում է հետագայում եւս շարունակել համագործակցությունը եւ իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել նման ծրագրերի կյանքի կոչմանը: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բաց ենք փոխշահավետ ծրագրերի քննարկման եւ դրանց իրականացման հարցում: Վստահ եմ, որ այս ծրագրի հաջող ընթացքը խթան կհանդիսանա մասնավոր այլ ընկերությունների համար եւս, ովքեր հանդես կգան հետաքրքիր առաջարկներով եւ, դրանցից լավագույններն իրագործելով, համատեղ կնպաստենք մայրաքաղաքում որակապես այլ, աչք շոյող միջավայրի ձեւավորմանը»,-նշել է քաղաքապետը:

Նա վստահեցրել է, որ Երեւանի արտաքին տեսքի ձեւավորման եւ երեւացիների հարամարվետության պաահովման ուղղությամբ տարվող աշխատանքներում մասնավոր ընկերությունների ներգրավածությունը մշտապես կողջունվի եւ քաղաքապետարանի կողմից կարվի հնարավորը դրանք օր առաջ իրակություն դարձնելու համար:

Տպել
Ամենաշատ