News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` հունիսի 20-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Արամ Գյուլնազարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 18-ի առավոտյան ժամը 08.25-ի սահմանում ԼՂՀ պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19-ամյա Արամ Սիմոնի Գյուլնազարյանը, ով վիրավորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ