News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հույն պահպանողականների առաջնորդ Անդոնիս Սամարասը դարձել է Հունաստանի 185-րդ վարչապետը: Աթենքում տեղի է ունեցել նրա երդմնակալության արարողությունը: Սամարասն ընդգծել է, որ հարգելու է ԵՄ առջեւ ստանձնած պարտավորությունները:

Երդմնակալության արարողությանը մասնակցել է Աթենքի եւ համայն Հունաստանի ուղղափառ արքեպիսկոպոս Յերոնիմը: Դրանից հետո Սամարասը գնացել է վարչապետի պաշտոնական նստավայր, որպեսզի այնտեղ փոխարինի Պանայոտիս Պիկրամենոսին, հաղորդում է BFM.RU-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեք հունական կուսակցությունների հաջողվել է պայմանավորվել խորհրդարանական կոալիցիա ստեղծելու շուրջ: Այս մասին հայտնել է Համահունական սոցիալիստական շարժման` ՊԱՍՈԿ-ի առաջնորդ Էվանգելոս Վենիզելոսը: Այսօր, օրվա վերջում արդեն հայտնի կդառնա, թե ով որ պաշտոնն է զբաղեցնելու:

Կոալիցիայի կազմում ընդգրկվել են «Նեո դեմոկրատիան» (Նոր ժողովրդավարություն), ձախ-կենտրոնամետ ՊԱՍՈԿ-ն ու «Ժողովրավարական ձախեր»-ը:

Այս կուսակցությունները միասին 300-հոգանոց խորհրդարանում ունեն 179 մանդատ, ինչը նրանց թույլ կտա շարունակել երկրի տնտեսության բարեփոխումները, հաղորդում է РБК-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ