News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Համացանցում հայտնվել է հեռախոսային խոսակցության ձայնագրություն, որն, ամենայն հավանականությամբ, Rap եւ R&B ոճի ռուս երգիչ Տիմատիի եւ փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկիի միջեւ է տեղի ունեցել։ Վերջինիս մասին մամուլը գրում է, թե նա իբր Ֆիլիպ Կիրկորովի շահերն է պաշտպանում։

Հիշեցնենք, որ վերջերս Թիմաթին եւ Կիրկորովը Թվիթերում «բախվել էին» միմյանց։

«Ֆիլիպը «ծեծելու» համար հարմար տղա չէ։ Դուք հասկանո՞ւմ եք, որ կարող են հետեւանքներ լինեն» ,- ձայնագրության մեջ լսվում է Դոբրովինսկիի ձայնին նման ձայնը, որն ուղղված է իբր Տիմատիին, եւ ակնարկում է դատական գործ սկսելու մասին։ 

Տիմատին հասկանում է փաստաբանի ակնարկը, կարկամում, իսկ հետո նշում, որ ինքը Ֆիլիպ Կիրկորովին իսկական պրոֆեսիոնալ է համարում։

Նշենք, որ որոշ լրատվամիջոցներ կասկածի տակ են դնում ձայնագրության իսկությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թիմաթիի եւ Կիրկորովի միջեւ բանավեճը սկիզբ էր առել МУЗ-ТВ երաժշտական մրցանակաբաշխությունից հետո՝ Թվիթեր սոցիալական կայքում։ Սոցցանցում միմյանց «խրատ տալուց հետո» Տիմատին տեսահոլովակ է նկարահանել «Давай до свидания» վերնագրով, որում «մայրուղի է հանում» ռուսաստանյան շոուբիզնեսն ու Կիրկորովին։

Առաջացած սկանդալի պատճառով  МУЗ-ТВ-ի ղեկավարությունը որոշել է փակել մրցանակաբաշխությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ