News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 06
USD
405.46
EUR
400.8
RUB
6.7
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին, ով ավարտում է իր գործունեությունն զբաղեցրած պաշտոնում: Վերջինս կառավարության ղեկավարին է ներկայացրել ՀԲ-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Հենրի Քերալին:

«Կարծում եմ՝ վերջին տարիների մեր երկկողմ համագործակցությունն արձանագրել է շոշափելի արդյունքներ: Բոլոր ոլորտներում, որտեղ առկա են  համատեղ ծրագրեր, արձանագրել ենք առաջընթաց եւ որեւէ ձախողված ծրագիր չունենք»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետն այս գործում բարձր է գնահատել Ասադ Ալամի անձնական ներդրումը եւ շնորհակալություն հայտնել նրան համագործակցության համար:

Վերջինս շնորհավորել է Տիգրան Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու եւ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ: «Մեր երկկողմ համագործակցությունը Ձեր գլխավորած թիմի հետ եղել է բարձր մակարդակի, ինչի արդյունքում համատեղ իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր: Շնորհակալություն լավագույն համագործակցության համար»,- ասել է պարոն Ալամը:

Իր հերթին, Հենրի Քերալին պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս  շարունակել Հայաստանի կառավարության հետ ձեւավորված բարձր մակարդակի երկկողմ համագործակցությունը:  

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ համատեղ իրականացվող ընթացիկ ծրագրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ