News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

38-ամյա Մհեր Հայոբյանը եւ նրա կինը` Նատալյա Մուրավյովան ձերբակալված են` Արեւելյան Եվրոպայից մարմնավաճառներին ԱՄՆ տեղափոխելու համար: Հետագայում նրանք ուղարկվում էին Լոս Անջելես: Ամուսնական զույգը ձերբակալված է` առանց գրավի իրավունքի: Նման մեղադրանք առաջադրված է նաեւ Հակոբյանի նախկին կնոջը` Ալլա Կասյանովային, որն այժմ հետախուզվում է:

Ինչպես հաղորդում է ktla.com-ը` դատապարտվելու պարագայում Հակոբյանին եւ Մուրավյովային սպառնում է առավելագույն պատիժ` 5 տարի ազատազրկում:

Զույգն օգտագործում էր գործակալներ, որոնք Արեւեյան Եվրոպայում ման էին գալիս աշխատանքով հետաքրքրված կանանց: Նրանց համար գնում էին տոմսեր եւ բացատրում` ինչպես կարելի է մուտք գործել ԱՄՆ: Երբ նրանք գալիս էին Լոս Անջելես, նրանց կացարան էին տրամադրում եւ լուսանկարում:

Հետաքննությունը սկսվել էր 2011 թ., երբ ոստիկանները Լոս Անջելեսի օդանավակայանում ձերբակալեցին երկու լատվիացի կնոջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ