News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Ռուսական «Կինո» ռոք խմբի ղեկավար Վիկտոր Ցոյը 2012թ. հունիսի 21-ին կդառնար 50 տարեկան: Նա մի ամբողջ սերնդի կուռքն էր, նրա «Մենք սպասում ենք փոփոխությունների» երգը 80-ականների երիտասարդության հիմնն էր: 

Google.ru-ն այսօր նշանավոր երգչի տարեդարձն է նշում. Լոգոտիպը ներկայացված է Կինո եւ Ցոյ բառերով, իսկ օ եւ գ տառերը արեւ եւ կիթառ են դարձել:

1990թ. կայացել է Վիկտոր Ցոյի վերջին համերգը. Նա 28 տարեկան էր: Դրանից հետո Ցոյը  կիթառահար Յուրի Կասպարյանի հետ առանձնացել է Յուրմալայի մոտի ամառանոցում եւ սկսել են նյութեր ձայնագրել նոր ալբոմի համար: Այդ ալբոմը, որը ավարտին հասցվեց Ցոյի մահից հետո «Կինո» խմբի երաժիշտների կողմից, թողարկվեց 199թ. դեկտեմբերին եւ խորհրդանշական «Սեւ ալբոմ» անվանումն ստացավ:
 Նա միշտ մի փոքր ինքնամփոփ է եղել։ «Նկարիչ», - մտածել են ծնողները։ Նա իսկապես էլ նկարիչ էր, սովորել է Սերովյան ուսումնարանում, հետագայում էլ չի թողել վրձինն ու ներկերը, ասվում է  «vesti.ru»-ի թողարկման մեջ։

Ամենակարեւորը, ինչպես Ցոյն ասում էր իր երգերում, ազնիվ լինելն է։ Այդ  ազնվության համար էլ պատասխան էին տալիս խմբի բոլոր անդամները։ Ցոյի հռչակը գնալով աճում էր։ Հազվադեպ կադրեր կան, որտեղ երեւում է, որ համերգին ԿՀՎ-ի աշխատակիցներն անջատել են ձայնը։ Հանդիսատեսը  չի թողնում երաժիշտներին հեռանալ, իսկ նրանք չէին էլ պատրաստվում գնալ։ 

Որպեսզի նրան անաշխատունակության հոդվածով քրեական պատասխանատվության չենթարկեին, քանի որ ռոք երաժշտությունն աշխատանք չէր համարվում, Վիկտոր Ցոյն աշխատել է հնոցում, որն էլ ավելի էր  մեծացնում երկրպագուների սերը։ 

Վիկտոր Ցոյը մահացել է 1990 թվականի օգոստոսի 15-ին՝ ավտովթարից։ Պատահարը տեղի է ունեցել Լատվիայի մայրուղում՝ Ռիգայից մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա։ Ըստ ամենահավանական պաշտոնկան վարկածի՝  Ցոյը քնել է ղեկին, որից հետո նրա «Մոսկվիչ-2141» -ը դուրս է թռել հանդիպակաց գոտի եւ բախվել «Իկարուս-250» ավտոբուսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ