News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սանկտ-Պետերբուրգում բացվում է Միջազգային XVI տնտեսական համաժողովը (ՄՏՀ)` Ռուսաստանի տնտեսական գլխավոր իրադարձությունը, որը նաեւ անվանում են «ռուսական Դավոս»: Ավանդույթի համաձայն այն կբացի Վլադիմիր Պուտինը, գրում է rbc-ն:

Համաժողովի կենտրոնական հարթակ է խոստանում դառնալ «Գլոբալ կանխատեսումներ էներգետիկայում. կայունության փնտրտուքներով» քննարկումը: Քննարկվողներից կլինի նաեւ «Ռուսական ներուժը գործողության մեջ» թեման:

ՄՏՀ-ի շրջանակում նախատեսված է նաեւ միջազգային «Գլոբալ էներգիա» մրցանակի հանձնումը:

 Համաժողովի կազմակերպիչները լրացուցիչ մի շարք հանդիպումներ են կազմակերպելու միջազգային հեղինակությունների հետ` «Զրույցներ, որոնք փոխում են աշխարհը» խորագրով: Այդ հեղինակությունների շարքում են Goldman Sachs-ի ղեկավար Լլոյդ Բլենքֆայնը, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար եւ Նոբելյան մրցանակի  դափնեկիր Հենրի Քիսինջերը, ՌԴ նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովը, General Motors-ի ղեկավար Դենիել Աքերսոնը եւ շատ ուրիշներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ