News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ղազախստանում ժամկետային զինծառայողներին ծեծելու կասկածանքով ձերբակալվել է երեք պայմանագրային զինծառայող, այդ թվում նաեւ «Թեյսայրըք» սահմանային զորամասի ղեկավարը: Այս զորամասը մի քանի օր առաջ լքել էին 11 զինծառայողներ, հայտնում է interfax.ru-ն:

Հիշեցնենք, որ սահմանապահները հեռացել էին հունիսի 18-ին, իսկ մեկ օր անց նրանց գտել եւ բերման էին ենթարկել ծառայության վայր: Հարցաքննության ժամանակ զինվորները հայտնել էին, որ մտադիր են եղել բողոք ներկայացնել` ղեկավարության կողմից ցուցաբերած դաժան վերաբերմունքի եւ ծեծի համար:

Փաստի առթիվ Ուստ- Կամենոգորսկի զինվորական դատախազը քրեական գործ է հարուցել: Քրեական գործի քննության շրջանակներում ձերբակալվել է երեք պայմանագրային զինծառայող, այդ թվում նաեւ սահմանային զորամասի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ