News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Տարբեր տվյալներով` Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի օդանավի վթարի արդյունքում  երեքից ինը մարդ է զոհվել:

Տեղական Detik.com կայքին հղում անելով` «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ զոհվել են օդաչուն, երկրորդ օդաչուն եւ անձնակազմից եւս մեկ մարդ:

Lenta.ru-ն, հղում անելով AFP-ին հայտնում է, որ ինքնաթիռում յոթ մարդ է եղել, որոնցից վեցը զոհվել են, մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: AP-ի տվյալներով, հաստատված է  երեք հոգու մահը:

VIVAnews կայքի հաղորդմամբ, Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի Fokker-27 օդանավն ընկել է բնակելի «Ռաջավալի» համալիրի երկու տների վրա, որոնք «Հալիմ» օդանավակայանի եւ համանուն ավիաբազայի անմիջական հարեւանությամբ են գտնվում:

Ընկնելուց հետո օդանավը բռնկվել է, ուժեղ հրդեհը եւս վեց տներում է տարածվել: Ներկա պահին այնտեղ հրշեջ ծառայության տասյակ խմբեր են մեկնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ