News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի պետական ռազմական արխիվում գտնվել է 1940թ. ԽՍՀՄ ՆԳ Ժողովրդական կոմիսարիատի կողմից գնդակահարված լեհ սպաների «բելառուսական ցուցակը»: Այդ մասին գրում է լեհական «Gazeta Wyborcza» թերթը:

Փաստաթուղթը գտել է ռուս հետազոտող Նատալյա Լեբեդեւան պաշտպանության զորքերի 15-րդ ջոկատի արխիվներում, որը 1940թ. տեղակայվել էր Բելառուսի տարածքում եւ զբաղվում էր ՆԳԺԿ-ի գերյալներին Մինսկ տեղափոխելով:

Ցուցակում նշված է 1996 մարդու անուն, որոնք 1940թ. մարտին դուրս էին հանվել Արեւմտյան Բելառուսի քաղաքներից:

Ենթադրաբար,  նրանց գնդակահարել են ճամբարներում գտնվող 20 հազար լեհ սպաների հետ միասին:

Լեբեդեւայի խոսքով` սպանված  լեհ սպաների  ընտանիքներն ուղարկվել են Ղազախստան, այդ պատճառով նա մտադիր է զոհվածների ցուցակը համեմատել աքսորվածների ցուցակի հետ, գրում է «Նովայա պոլիտիկան»:

Համաձայն ներկա պահին հրապարակված արխիվային փաստաթղթերի` 1940-ի գարնանը ՆԳԺԿ-ի աշխատակիցների կողմից սպանվել են լեհ 21 857 քաղաքացիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ