News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հասարակությունը բարցարձակ անտարբեր է թե կառավարության կազմի, թե կառավարության ծրագրի նկատմամբ։  Այս մասին, այսօր` հունիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: «Պատճառն է ոչ թե ժողովրդի հիասթափվածությունն է, այլ ՀՀԿ խունտայից բացարձակ սպասելիք չունենալը»,-ասաց նա:

Անդրադառնալով ԲՀԿ-ականների` կառավարության ծրագրին անխնա քննադատելու փաստին, նա նշեց, որ  ԲՀԿ-ն կամ պետք է այլընտրանքային ուժ դառնա, կամ գնա ինքնաոչնչացման ճանապարհով: Դավիթ Հակոբյանը մեծ հարգանք ունի ԲՀԿ ղեկավարի հանդեպ, բայց ոչ որպես քաղաքական գործչի, այլ որպես արտադրության հիանալի կազմակերպչի ու տնտեսագետի:

«Բայց այն կազմը, որով նա այսօր ներկայանում է ԱԺ-ում, ես անընդունելի եմ համարում: Ընդդիմության իրական մոդուլյատորներ այնտեղ չկան: Այլընտրանքային գեներատոր գաղափարներ ԲՀԿ-ում չկան: Եթե ԲՀԿ-ն խոսում է իր ուժի մասին, պետք է ցույց տա իր կադրային ռեզերվը: Բայց կարծում եմ՝ նա ընդդիմադիր կեցվածք ընդունել է ժամանակավորապես՝ նախագահական ընտրություններից առաջ սակարկումների գնալու նպատակով: Նեյտրալ կեցվածքն ուղղված է նախագահի միասնական թեկնածուի սակարկությանը: Իսկ այդ սակարկումները կսկսվեն արդեն աշնանը: ԲՀԿ-ն նահանջելու տեղ չունի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` նոր ընդդիմադիր ուժ ձեւավորելուն, ապա մարքսիստը նկատեց, որ ի դեմս այդ անհատի՝ ինքը բավարար չափով ուժեղ գործչի չի տեսնում. «Քաղաքական նոր ուժ ստեղծելու համար լուրջ անհատականություն է պետք: Իսկ Նիկոլ Փաշինյանը ՀՀՇ-ական սոխակ է: Նոր լիդերներ ունենալն այս պայմաններում ուղղակի անհրաժեշտություն է»,-ասել է նա:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

Տպել
Ամենաշատ