News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բոլիվիայում ոստիկաններն ընդվզել են, հատուկ ստորաբաժանման 30 աշխատակիցներ գրավել են Լա Պասեի պալատից  100 մ հեռավորության վրա գտնվող զորանոցները: Իրավապահների հետ են նաեւ նրանց կանայք: Նրանցից շատերը եղել են դիմակներով:

Ոստիկանները պահանջում են աշխատավարձի բարձրացում եւ հրաժարվում են  նահանջել, մինչեւ նրանց անձամբ չընդունի Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, հայտնում է «Ռոսբալտը»:

Ներկայումս երկրի նախագահը գտնվում է Բրազիլիայում, որտեղ մասնակցում է «Ռիո+20» գագաթաժողովին:

Ոստիկանները պահանջում են, որ իրենց վճարեն  զինծառայողներին հավասար, իսկ նրանց թոշակ կազմի նրանց աշխատավարձի 100%-ը: Ներկայումս Բոլիվիայի իրավապահ մարմինների աշխատակիցն ստանում է  ամսական 144 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ