News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանի Նալբանդյան եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01։35-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ հրդեհի բռնկումով։ 

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունում, դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 պետհամարանիշի եւ «Ֆոլցվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆոլցվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 41-ամյա. ծնված Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը ծանր է:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ