News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Sukhoi Superjet-100-ի վթարի հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը պնդում է, որ օդանավի վթարին կարող էր հանգեցնել օդափոխության համակարգի խափանումը:

Հիշեցնենք, օրերս նման անսարքություն երկու անգամ տեղի էր ունեցել այլ SSJ-100-ներում: Արդյունքում օդանավն սկզբում չէր կարողացել Շերեմետեւոյից Կոպենհագեն, այնուհետեւ Նովգորոդից Մոսկվա թռչել:

Այս փաստը մասնագետներին տեղիք է տալիս մտածել հենց օդափոխության համակարգի անսարքության մասին, գրում է  «Իզվեստիան»:

Նաեւ հիշեցնենք, որ նախօրեին Միացյալ ավիաշինարարական ընկերության ղեկավար Միխայիլ Պողոսյանը հայտարարել էր, որ Ինդոնեզիայում Superjet-ում ընկնելու պահին համակարգային ոչ մի անսարքություն չի եղել»:

Մայիսի 9-ին Ինդոնեզիայում ցուցադրական թռիչքների ժամանակ Sukhoi Superjet-100-ն ընկել էր, բոլոր 45 ուղեւորները, այդ թվում` ութ ռուսներ, զոհվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ