News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր` հունիսի 22-ին,  մեկնարկել է մարդու իրավունքների սահմանադրական եւ միջազգային ընթացակարգերում երրորդ կողմի մասնակցությանը (amicus curiae) նվիրված երկօրյա ուսուցողական սեմինար շուրջ 25 փաստաբանների եւ հասարակական կազմակերպությունների իրավապաշտպանների մասնակցությամբ:   NEWS.am-ին հայտնեցին, որ սեմինարը կազմակերպել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ ՀՀ փաստաբանների պալատը` նպատակ ունենալով հզորացնելու հայ փաստաբանների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարողությունները` ՀՀ սահմանադրական դատարան եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան amicus curiae համառոտագրեր ներկայացնելու հարցում, որը լրացուցիչ միջոց է հանդիսանում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար: «Այս սեմինարի միջոցով մենք փորձում ենք հզորացնել կարողությունները եւ ստեղծել հնարավորություններ իրավաբանների եւ քաղաքացիական հասարակության համար` իրենց ներդրումը ունենալուՍահմանադրական Դատարանի որոշումների կայացման գործում», - նշեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի իրավական հարցերով խորհրդատու Մարիա Սիլվանյանը:  Ուսուցողական սեմինարը վարում են Լոնդոնի «Ինտերայթս» կազմակերպության միջազգային փորձագետ Պոդրիգ Հյուսը եւ հայ փաստաբան Վահե Գրիգորյանը:

«Amicus curiae-ի հասկացությունը դեռեւս անծանոթ է Հայաստանում, սակայն այն լայն տարածում է գտել արեւմտյան իրավական մշակույթում, մասնավորապես` ընդհանուր իրավունքի երկրներում` Բարձրագույն եւ միջազգային դատարանների մակարդակներում: Այս գործիքը կարող է արդյունավետ կերպով օգտագործվել քաղաքացիական հասարակության կողմից` արժեքավոր տեղեկություն տրամադրելով դատարանին իրավական փաստարկների վերաբերյալ եւ թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ նշված գործը այն մարդկանց համար, ովքեր գործի կողմ չեն հանդիսանում», - նշեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Արման Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ