News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Սեւանից հավելյալ ջուր վերցնելու հետեւանքով Սեւանի մակարդակի նվազում 2012 թ. տեղի չի ունենա: Այդ մասին, այսօր` հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նրա խոսքով` վերջին տարիներին Սեւանի մակարդակը բարձրանում է արաջանցիկ տեմպով` տարեկան 25-35 սմ: Նույնիսկ 2008 թ., երբ Սեւանից նույնպես հավելյալ ջուր բաց թողնվեց երաշտի պատճառով (302 մլն խոր. մետր` թույլատրելի 170 մլն խոր. մետրի փոխարեն), Սեւանի մակարդակը միեւնույն է` բարձրացավ 6 սմ-ով: Վերջին 10 տարում Սեւանը բարձրացել է 3 մետրով, թեեւ 2001 թ. հաստատված ծրագրով տարեկան պետք է բարձրանար 15-25 սմ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը օրենսդրական նախաձեռնություն է հանդես բերել` Սեւանից 2012 թ. 320 մլն խոր. մետր ջուր բաց թողնելու թույլտվություն ստանալու համար` ոռոգման սեզոնին ջրի դեֆիցիտ թույլ չտալու նպատակով:

Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ