News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թիկնազորայինները պետք է լինեն ոստիկանության աշխատակիցներ ու պետք է վարձվեն միայն ոստիկանությունից; Այդ մասին, այսօր` հունիսի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը` ներկայացնելով իր անձնական կարծիքը:

Անդրադառնալով «Հարսնաքարում» Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից զինվորական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու միջադեպին, Հ. Հունանյանն ասաց, որ քննությունը շարունակվում է, ու եթե նոր փաստեր ի հայտ գան` կրկին ձերբակալումներ կլինեն: «Հանցագործություն է կատարվել չարամիտ, որի համար բոլորը պետք է պատասխան տան»,- ասաց Հ. Հունանյանը:

Վարդգես Գասպարիի հետ կատարված միջադեպի հետ կապված Հ. Հունանյանն ասաց, որ տեղյակ չէ դրանից:

Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ի երեկոյան դաժան ծեծի փաստով ձերբակալվել է 7 մարդ: 4 տուժածներից Վահե Ավետյանի վիճակը շարունակում մնալ ծայրահեղ ծանր, մյուսների վիճակը եւս ծանր է:

Հունիսի 21-ին ԱԺ մուտքի մոտ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին ակցիա է իրականացրել, ձեռքին ունենալով ցուցապաստառ` «Նեմեց` մարդասպան» գրությամբ: Ակցիայի ժամանակ նրան է մոտեցել գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Ռուբեն Հայրապետյանն իր ընկերն է, եւ խլել է ՀԱԿ ակտիվիստի ձեռքի ցուցապաստառը: Իսկ Սամվել Ալեքսանյանին ուղեկցողներից մեկը, հրելով գետնին տապալել ակտիվիստին եւ հեռացել:

Վարդգես Գասպարին նույն պահին ոստիկաններից մեկին հաղորդում է տվել, նշելով, որ ԱԺ մուտքի մոտ Սամվել Ալեքսանյանը խլել է իր ձեռքի պաստառը, իսկ նրա թիկնապահը հրել եւ վայր է գցել իրեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ