News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում երկիր մուտք գործելու փորձի համար ձերբակալվել է 49-ամյա ռուս Իրինա Շելիխովան: Նրան մեղադրում են  Medicare բժշկական ապահովագրման ոլորտում  խոշոր չափի խարդախության մեջ:

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ` Շելիխովան 2010 թվականից հետախուզման մեջ էր: Նա ԱՄՆ-ից փախել էր այն ժամանակ, երբ ամերիկյան հատուկ ծառայությունները ձերբակալել էին հանցակիցներին եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարել:

ՀԴԲ-ի տվյալներով` հանցագործ խմբավորումում, որի անդամներից էր Իրինան, եղել են 22 հոգի, այդ թվում` նյույորքյան բժիշկներ եւ  նրանց հաճախորդներ: Տարբեր տվյալներով` ապօրինի գործողություններից ստացված շահույթը տատանվում է 47 մլն-ից մինչեւ 70 միլիոն դոլարի միջակայքում:

Հիշեցնենք,  2010թ. ԱՄՆ-ում հայտնաբերվել էր հանցագործ խոշոր խմբավորում հայերի մասնակցությամբ, որոնք եւս մեղադրվում  էին Medicare-ի գործով: Ձերբակալվել էր դրա ղեկավար, 46-ամյա «օրենքով գող» Արմեն Ղազարյանը, որը բնակվում է Քալիֆորնիայում: Մեղադրանքներ ներկայացվել էին խմբի 73 մասնակիցներին: Նրանք մեղադրվում են 295 մլն դոլարի հափշտակության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ