News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ Prada նորաձեւության տունը հայ նկարիչ եւ դիզայներ Վարդան Մուրադյանի հետ համատեղ հավաքածու կթողարկի:

Արդեն հուլիսի կեսերին խանութներում կհայտնվի մարզաշապիկների հավաքածու, որոնց վրայի պատկերները կլինեն նկարչի էսքիզներով, հաղորդում է vogue.co.uk-ն: Դրանք կարժենան 150 եվրո:

Իտալական լեյբլն արդեն աշխատել է հայ նկարչի հետ այս տարվա սկզբին: Մուրադյանի համարձակ ու հեգնական ոճն իր արտահայտությունն է գտել «Prada Parallel Universes» անվամբ հավաքածուի մեջ:

Մուրադյանը հայտնի դարձավ շնորհիվ իր «Փարիզն ընդդեմ Նյու-Յորքի» (Paris vs New York) գրքի, որի մեջ նա դիտարկել է երկու քաղաքների գրաֆիկական խորհրդանիշները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ