News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսական Պետդումայի նախկին պատգամավոր, փախստական Աշոտ  Եղիազարյանին հեռակա կարգով նոր մեղադրանք է ներկայացվել: Այդ մասին հաղորդել է տուժած կողմի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Նախկին պատգամավորին մեղադրել են  «Ինվեստ-Ցենտր» ԲԲԸ-ի բաժնետոմսերի հետ կապված մեքենայությունների մեջ: Այդկերպ գողացված գույքի արժեքը գնահատվում է 6 մլրդ ռուբլի, գրում է gazeta.ru-ն:

Քրեական գործը հարուցվել է մի քանի ամիս առաջ` տուժող Միխայիլ Անանեւի հայցի հիման վրա: Հետաքննության վարկածով` Եղիազարյանը Անանեւին համոզել է բաժնետոմսերը փոխանցել կնոջը եւ վստահված անձին:

Հունիսի 19-ին Ռուբլյովսկիի մայրուղում գտնվող  «Եվրապարկում»  Աշոտ  Եղիազարյանի  գործի շրջանակում խուզարկություն է անցկացվել:

Հիշեցնենք, 2010թ. նոյեմբերին Պետդուման Եղիազարյանին զրկել էր անձեռնմխելիությունից, 2011թ. հունվարի 31-ին դատարանը Եղիազարյանին  ձերբակալելու հեռակա վճիռ էր կայացրել: Պատգամավորն ինքը, պաշտպանների տվյալներով, գտնվում է ԱՄՆ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ