News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանին  հրավիրել են մասնակցել  (TurkPA) Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովին, որի քարտուղարությունը գտնվում է Բաքվում: Բաքվում լրագրողների հետ զրույցում TurkPA-ի գլխավոր քարտուղար Ռամիլ Հասանովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշությունը կամ նրա սուբյեկտները կարող են մասնակցել վեհաժողովի աշխատանքներին:

Նրա խոսքով, եթե Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը դրական վերաբերմունք արտահայտի TurkPA-ի գործունեությանը սուբյեկտների մասնակցելու վերաբերյալ, հարցը լուծված կհամարվի: «Վեհաժողովում որպես դիտորդ կամ հյուր կարող է մասնակցել նաեւ Ռուսաստանը, քանի որ նման բան նախատեսված է մեր կազմակերպության դրույթներում», – ասել է Ռ. Հասանովը, գրում է Fineko/abc.az-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ