News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանում, հունիսի 25-ին, պաշտոնապես կմեկնարկի «Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Օքսֆամ»-ը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը եւ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ՀՀ  կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցությամբ:

«Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը տարածաշրջանային նախաձեռնություն է, որը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի Մարդասիրական օգնության հարցերով գլխավոր վարչության Աղետներին նախապատրաստման ծրագրի (DIPECHO) կողմից: Ծրագրի շրջանակներում կազմակերպությունները համագործակցում են Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության, ՀՀ տարածքային կառավարման նախարության, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դպրոցների հետ:

Համապատասխան նախարարությունների, միջազգային եւ տեղական կազմակերպությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները կմասնակցեն «Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» ծրագրի համատեղ մեկնարկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ