News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Դատարանը Բաքվում որպես խափանման միջոց երեք ամսվա կալանք է ընտրել «Թոլիշի Սադո» (Թալիշի ձայն) թերթի եւ կայքի գլխավոր խմբագիր Գիլալ Մամեդովի նկատմամբ:

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Էհսան Զաիդովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Մամեդովի ձերբակալությունը կապված չէ նրա մասնագիտական գործունեության հետ, նա ձերբակալվել է կոնկրետ հանցագործության համար:

Խուզարկության ժամանակ Մամեդովի մոտից հայտնաբերվել էր հինգ գրամ հերոին, իսկ հետագա խուզարկության ժամանակ տանից գտել էին եւս 30 գրամ:

Մամեդովի դեմ քրեական գործ է հարուցվել: Նա վերջերս ռուսական ինտերնետը ցնցած «Давай, до свидания» տեսահոլովակի հեղինակն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ