News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հունիսի 22-ին, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմին, մարզային կառույցների, համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Էդգար Ղազարյանին:

Ա. Գեւորգյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանին` համատեղ արդյունավետ աշխատանքի եւ մարզում կառավարության ծրագրերի պատշաճ մակարդակով իրականացման համար:

Փոխվարչապետը հաջողություն է մաղթել Էդգար Ղազարյանին հետագա գործունեության մեջ` նշելով, որ նա քաջատեղյակ է ոլորտին եւ մարզի խնդիրներին: Ա. Գեւորգյանը վստահություն է հայտնել, որ նորանշանակ մարզպետն իր ներդրումը կունենա մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման, նոր ծրագրերի կյանքի կոչման գործում:

Նորանշանակ մարզպետի ուղեկցությամբ փոխվարչապետն այնուհետեւ Եղեգնաձորից մեկնել է Ջերմուկ, ծանոթացել այն բազմաբնակարան շենքերի վիճակին, որոնց տանիքների վերանորոգումը նախատեսվում է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով հատկացված շուրջ 40 մլն դրամով: Զեկուցվել է, որ աշխատանքներն արդեն կմեկնարկեն առաջիկա օրերին:

Տեղում քննարկվել են նաեւ Ջերմուկի հիմնական կամրջի վերանորոգմանն առնչվող հարցեր: Նշվել է, որ «Կամուրջշին» ընկերությունը երկշաբաթյա ժամկետում կներկայացնի կամրջի վերանորոգման նախագծանախահաշվային փաթեթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ