News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Դոնելին հիմնվելով Ալբիոնի բնակիչների գենետիկ բազմազանության վերլուծության վրա, եկել են այն եզրակացության, որ Բրիտանական կղզիների հնագույն բնակիչներն ուելսցիներն են:

Հետազոտությանը մասնակցել են միայն այն կամավորները, որոնց պապերն ու տատերը բնակվել են այն նույն տարածքում, որտեղ իրենք են ապրում: Բացի գենետիկ նյութերից, գիտնականները նաեւ կամավորների նախնիների ազգանունների մասին են տեղեկություններ հավաքել:

Պրոֆեսոր Դոնելի խոսքով` ուելսցիներն առաջին հերթին գենետիկորեն էապես տարբերվել են Բրիտանիայի մյուս բնակիչներից, եւ երկրորդ` ավելի քիչ են միգրացիոն հոսքերի ենթարկվել: Նրանց ԴՆԹ-ում գիտնականները նկատել են գծեր, որոնք ուելսցիներին մոտեցնում են «վերջին սառցե շրջանից հետո Բրիտանիայում հաստատված մարդկանց հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ