News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավար Մուհամեդ Բաղըր Բահրամին մեկամսյա բացակայությունից հետո Թեհրանից վերադարձել է Բաքու:

Ինչպես հաղորդում է դեսպանատան մամլո ծառայությունը, Բահրամին Ադրբեջան է վերադարձել դեռեւս հունիսի 22-ին եւ վերսկսել գործունեությունը, գրում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»:

Դեսպանը Թեհրան էր կանչվել մայիսի 21-ին` ի պատասխան հակաիրանական ակցիաների, որոնց ընթացքում «անարգվել էին շիաների կրոնական սրբություները», ասվում էր դեսպանատան հաղորդագրությունում: Նշվում էր, որ բողոքի ակցիաներից մեկի ժամանակ Բաքվում Իրանի դեսպանատան մոտ խռովարարներն վիրավորել էին Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ