News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հունիսի 23-ին, ժամը 09.35-ին,  հիվանդանոցից  ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի միջին երրորդականի միջանցիկ վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 35-ամյա Հռիփսիմե Գ.-ն եւ հայտարարել, որ վնասվածքը ստացել է իր այգում աղբ այրելիս` պայթյունի հետեւանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, իր տան բակում գտնվող անասնագոմի հետնամասում աղբը այրելիս նա  պայթյուն է լսել եւ ստացել  վնասվածք:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում,  Հռիփսիմե Գ.-ի հարեւանը՝ 26-ամյա  Անուշավան Գ.-ն, իր անասնագոմի հետնամասում, իրեն պատկանող «ՆՊ-43» երկփողանի 12 տրամաչափի որսորդական ողորկափող երկփողանի հրացանով   կրակել է շան վրա եւ անզգուշաբար մարմնական վնասվածք պատճառել Հռիփսիմե Գ.-ին:

Հրացանը, 2 դատարկ պարկուճները առգրավվել եւ ուղարկվել են փորձաքննության, կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ