News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը հույս ունի համաձայնագիր կնքել Ադրբեջանի եւ Թուրքմենստանի հետ` Տրանսկապսյան գազատարի իրավական բազայի շուրջ: Այդ մասին ասվում է Լյուքսեմբուրգում հունիսի 25-ին կայացած ԱԳՆ ղեկավարների քննարկումների նյութերում:

ԵՄ-ն կարծում է, որ համաձայնագրի կնքումը զգալի ավանդ կներդնի եվրոպական հարավային միջանցքի բացման գործում (որով նախատեսվում է բնական գազը Կասպայան տարածաշրջանից հասցնել Եվրոպա):

Տրանսկասպյան գազատարը, որը պետք է իրար միացնի Թուրքմենստանն ու Ադրբեջանը, Nabucco ծրագրի ամենաթույլ օղակն է` իրավական կարգավիճակի հարցի լուծված չլինելու պատճառով:

Ռուսաստանն ու Իրանը կարծում են, որ խողովակաշարի կառուցման խնդիրը պետք է լուծվի բոլոր մերձկասպյան երկրների մասնակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ