News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` հունիսի 27-ին, Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերին` Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ:

Գարեգին Բ-ն նշել է, որ Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ հարաբերությունները զարգանում են եւ ընդլայնվում` նոր արդյունքներ արձանագրելով երկու երկրների համագործակցության նորօրյա պատմության մեջ: Նա վստահություն է հայտնել, որ Ավստրիայի նախագահի այցը նոր լիցք պիտի հաղորդի դարերի պատմական սերտ առնչակցություններ ունեցող երկու ժողովուրդների կապերի ամրապնդմանը:

Կաթողիկոսն անդրադարձել է Ավստրիայի հայ համայնքի հանդեպ իշխանությունների կողմից դրսեւորվող առանձնահատուկ ջերմ վերաբերմունքին:

Իր հերթին նախագահ Ֆիշերն անդրադարձել է Ավստրիայում հայկական եկեղեցու եւ համայնքի առկայության կարեւորությանը, այնուհետեւ Ավստրիա այցելելու հրավեր ուղղել Գարեգին Բ-ին:

Զրույցի ընթացքում խոսվել է նաեւ Հայ առաքելական եւ Հռոմի կաթոլիկ  եկեղեցիների եղբայրական հարաբերությունների եւ գործակցության մասին, անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ի խնդիր կազմակերպվող հոգեւոր առաջնորդների քառակողմ եւ եռակողմ հանդիպումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ