News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինչպես եւ սպասվում էր` Գագիկ Ծառուկյանը ճանապարհել եւ դիմավորել է Բրյուսել մեկնած Սերժ Սարգսյանին: Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը:

«Ըստ ականատեսների, Ծառուկյանը «ճանապարհողների» միջավայրում բոլորի հետ իրեն պահել է անկաշկանդ ու բավականին ջերմ: «Ճանապարհե՞լ է նա նաեւ Ռոբերտ Քոչարյանին, որը նույն օրը մեկնել Է Մոսկվա» հարցին ԲՀԿ-ից ասացին, որ նա երբեք Քոչարյանին չի ճանապարհում: Այնպես որ, Ծառուկյանը երկու օրից ևս ստիպված կլինի հայտնվել օդանավակայանում, այս անգամ Սերժ Սարգսյանին «անկաշկանդ ու ջերմ» ճանապարհելու Ուկրաինա` «Եվրո-2012»-ի խաղը Յանուկովիչի հետ դիտելու համար: «Ինքը չի՞ մեկնելու այդ խաղը դիտելու» հարցին ԲՀԿ-ում ասացին. ճիշտն ասած` տեղյակ չենք»,- գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ