News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն բարձր դինամիկա, ինչը բազմիցս գոհունակությամբ արձանագրել են եւ Հայաստանի, եւ ԵՄ-ի ներկայացուցիչներն` ամենաբարձր մակարդակով: Այս մասին, այսօր` հունիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Բարեփոխումները առնչվում են բոլոր ոլորտներին, որոնցից կարեւորագույններից է ընտրական գործընթացի կատարելագործումը:

ԵՄ-ն պատրաստ է բարեփոխումների իրականացման հարցում հետագա համագործակցությանը, որի միջոցներից մեկը դոնորական կոնֆերանսն է»,-ասել է նա, հավելելով. «Կարծում եմ, դուք ծանոթ եք Շտեֆան Ֆյուլեի (ԵՄ ընդլայնման եւ եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար- խմբ) գրասենյակի լրացուցիչ մեկնաբանությանը: Այնտեղ հստակ ասվում է, որ եղել են խորհրդարանական ընտրություններ, որոնք գնահատվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից եւ ԵՄ-ն այսօր ուսումնասիրում է այդ զեկույցը: Կոնֆերանսի հետաձգման մասին խոսք չկա»,-հայտարարել է Զոհրաբյանը:

«Պրիմիտիվ կլիներ ընտրությունները կապել ԵՄ աջակցության հետ: Պատկերացրեք, որ դոնորական կոնֆերանսը տեղի է ունեցել հունվարին եւ մենք որոշակի բացթողումներ ենք թույլ տվել փետրվարին: Ի՞նչ է, դա ոչ մի կերպ չէ՞ր անդրադառնա մեր հարաբերությունների վրա: Նման կապը պրիմիտիվ է եւ չի համապատասխանում իրականությանը»,-ասել է նա, հավելելով, որ ինչ-որ բան հետաձգելու համար պետք է ժամկետներ եղած լինեն, իսկ տվյալ կոնֆերանսի անցկացման սահմանված ժամկետներ չեն եղել:

Նշենք, որ վերջերս Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Փիթեր Սթանոնը հայտարարել է, որ Եվրամիությունը հետաձգում է խոստացված դոնորների կոնֆերանսի անցկացումը, որի նպատակը Հայաստանին ֆինանսական օգնության տրամադրումն է:

Սթանոնն ակրանկել է, որ դրա մեղավորը Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն են, որոնք ամբողջությամբ չեն արդարադրել եվրոպացիների հույսերը եւ հիմա Բրյուսելում սպասում են նախագահական ընտրություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ