News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզում, հունիսի 28-ին, Սարալանջ գյուղի բնակչուհի 20-ամյա Անահիտ Ալեքսանյանը եղբոր բանակի քեֆի օրն ինքնասպանության փորձ է կատարել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սարալանջ գյուղի բնակիչներից:

Աղջիկը տառապել է երեւանյան հիվանդությամբ եւ «Կոլոսիտին» 1 հաբ խմելու փոխարեն խմել է 30 հաբ: Նրան տեղափոխել են Արթիկի հիվանդանոց:

Հիվանդանոցի տնօրեն Յուրա Ղազոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հիվանդն իրենց մոտ տեղափոխվել հունիսի 28-ին եւ դրանից 1 օր առաջ է դեղահաբերն օգտագործել: Մայրը տեսնելով, որ վիճակը վատացել է, նոր տեղափոխել են հիվանդանոց:

Հունիսի 29-ի երկրոդ կեսին լաբորատոր անալիզներից պարզ է դարձել, որ թունավորումից տուժել է լյարդը եւ շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրի: Յուրա Ղազոյանի խոսքով, աղջկա կյանքին վտանգ չի սպառնում, բայց երկարատեւ բուժման կարիք ունի:

Իսկ Սարալանջի գյուղապետ Վահագն Հարոյանից տեղեկացանք, որ երեխաները հայր չունեն: Նրանց հայրը տարիներ առաջ մեկնել է ՌԴ եւ չի վերադարձել: Ավելին դատարանով անհայտ կորած է ճանաչվել:

«Ընտանիքում 3 քույր են, 1 եղբայր: Փոքր քույրը եղբորից փոքր է, իսկ մյուս երկու քույրերն ամուսնացած են: Անահիտը եւս ամուսնացած է, սակայն ընտանիքում, ոչ ոք չի աշխատում եւ փարոսից ստացված գումարներով են իրենց գոյությունը պահպանում»,-ասաց գյուղապետը, հավելելով, որ Անահիտի եղբորը բանակ չեն տանում, քանի որ փոքր ժամանակ գլխին վերք է եղել, մաշկի վրա ցանի նման դուրս է տալիս: Այս անգամ էլ, նրան կենտրոնական հավաքակայանից հետ են ուղարկել` առողջական խնդիրների պատճառով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզում հունիսի 28-ին գրանցվել է դեղորայքային թունավորուման դեպք: Ըստ ԱԻՆ-ի, Արթիկի հիվանդանոց է տեղափոխվել մարզի Սարալանջ գյուղի բնակչուհի` 20-ամյա Անահիտ Ա.-ն, ով խմել էր «Կոլոսիտին»: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ