News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզում նախորդ տարվա համեմատ ավելացել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, իսկ նվազում գրանցվել է մյուս գյուղատնտեսական կենդանիների թվաքանակում: Խոզերի թվաքանակի նվազումը հետեւանք է մարզի մի շարք համայնքներում 2010թ-ին տարածված ժանտախտ հիվանդության: Այդ ժամանակ գյուղացիները մեծ վնասներ կրեցին, ինչպես արդեն սատկած կենդանիների, այնպես էլ ողջ մնացածներին հարկադիր մորթի ենթարկելու պատճառով:

Խոզերի սակավությունը պայմանավորված է նաեւ կերի թանկացմամբ: Թեեւ խոշոր եղջերավոր անասնապահությունը գնալով զարգանում է, սակայն գյուղացիները շարունակում են դժգոհել մթերվող կաթի գներից: Մեկ լիտր կաթը գյուղացին այսօր հանձնում է 90-120 դրամով, ինչը նրանց փոխանցմամբ եկամտաբեր չէ, ու շատ հաճախ գյուղացին դադարում է զբաղվել կաթնարտադրությամբ:

«Էսօր մեկ լիտր կաթը 90 դրամ է, իսկ 0.5 լիտր սովորական ջուրը 150 դրամ, բա գյուղացին ի՞նչ անի այսքանից հետո, հետո էլ ասում են գնա անասնապահությունը զարգացրու»,-NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում դժգոհել են լոռեցի անասնապահները:

Լոռիի մարզի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տրամադրած տվյալների համաձայն, մարզում այս տարի հաշվառված է 72.086 խոշոր եղջերավոր անասուն, որից 35.578-ը` կովեր, ինչը 2960-ով ավելի է նախորդ տարվանից: Խոզերի թիվը մարզում կազմում է 7.091:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ