News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Հայտնի ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը Մոսկվայի միջազգային կինոփառատոնում ստացել է «Հավատում եմ» մրցանակը, որը տրամադրվում է դերասանական վարպետության բարձունքները նվաճելու եւ Ստանիսլավսկիի դպրոցի սկզբունքներին հավատարիմ մնալու համար:

Դենյովը ժամանել է Մոսկվա, որպեսզի Մոսկովյան կինոփառատոնի փակմանը ներկայացնի Քրիստոֆ Օնորեի «Սիրահարվածները» մելոդրաման:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, այդ ֆիլմը թեթեւաբարո եւ անհոգ սիրային կյանքի մասին է, որը վարել է կինը 1960-ական թվականներին եւ սիրո տանջանքների մասին, որոնք ապրում է նրա դուստրը մի քանի տասնամյակ հետո: Դենյովը խաղացել է մոր դերը, իսկ դստեր դերը խաղացել է իր եւ Մարչելո Մաստրոյանիի դուստրը` Կյարա Մաստրոյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ