News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վանո Մերաբիշվիլին այսպես թե այնպես կատարում էր վարչապետի գործառույթները, իսկ պաշտոնական նշանակումից հետո նա պարզապես պաշտոնական կարգավիճակ ստացավ:  Այս մասին «IPN» -ին տված հարցազրույցում ասել է  Վրաստանի Քրստոնյա-դեմոկրատական շարժման  առաջնորդ Գեորգի Թարգամաձեն:

Նրա խոսքով` այդ որոշմամբ Սահակաշվիլին գրեթե  փաստացի ընդունել է, որ երկրում կմնա  իշխանությունների պահպանմանն ուղղված պետական մոդելը:

Միաժամանակ` Մերաբիշվիլին արդեն խոսել է ապագայի ծրագրերի մասին: Նրա խոսքով` կառավարության հիմնական գերակայությունները լինելու են զբաղվածությունը,  գյուղի եւ առողջապահության զարգացումը: «Իմ եւ իմ թիմի հիմնական խնդիրը  ժողովրդին ավելի շատ օգտակար լինելն է: Ժամանակն է, որ մեր զարգացման արդյունքներն անմիջականորեն զգա Վրաստանում բնակվող յուրաքանչյուր ընտանիք»,-հայտարարել է նա:

Մերաբիշվիլին խոստացել է, որ հուլիսի 2-ին կներկայացնի աշխատանքային ծրագիրը:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, նախագահ Սահակաշվիլին ՆԳ նախարար Մերաբիշվիլիին վարչապետ էր նշանակել երեկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ